ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Ծեր են ու ոչ կրեատիվ

Ծեր են ու ոչ կրեատիվ
22.01.2018 | 23:41

Այսօր «Ելքի» ու ՀՅԴ-ի ջրերը նույն առվով չեն հոսել: Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, անդրադառնալով թանկացումների դեմ «Ելքի» երթին, ասել է, որ այդ դաշինքին պակասում է ստեղծագործական մտածողությունը, կանաչ ГАЗ 21-01-ը բողոքի երթի ժամանակ այդքան էլ ստեղծագործական որոշում չէ ընդդիմության համար:


«Տակը» չի մնացել «Ելքը»: «Վերջին 125 տարվա ընթացքում դաշնակցությունը որևէ կրեատիվ բան չի արել»,- ասել է խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ «սպառնալով», որ լսումների ժամանակ կջախջախեն իշխանության բոլոր հորինված փաստարկները: Փաստորեն, 125 տարվա կուսակցության անդամը ստեղծագործական մտածողության պակաս է տեսնում երիտասարդ, նոր-նոր խորհրդարանական աշխատանքի ճանապարհը բռնած «Ելքի» աշխատանքներում: Մինչդեռ, այս կամ այն ակցիային որակում տալու փոխարեն, իշխանության ներկայացուցիչը ճիշտ կլիներ, որ ասեր` իսկապե՞ս «սարսափելի» չէ գնաճը (դրանում համոզված է վարչապետը), արդյոք «ագահ» տնտեսավարողներն իրենք չե՞ն հանդիպել (ագահ գործարարների մասին ակնարկել էր երկրի ղեկավարը) և, ի վերջո, ինչպե՞ս անի աղքատ հայաստանցին, որ այս թանկացումներին դիմակայի ու սովից չմեռնի: Այս հարցերին խորքային բացատրություն տալու համար իսկապես պատկառելի տարիք է պետք ունենալ ու անցած ճանապարհ, իսկ ՀՅԴ-ի պարագայում այդ խնդիրը չկա: 125 տարին բավական ժամանակահատված է` խոսելու ոչ թե այս կամ այն երևույթի «ձևի» մասին, այլ բովանդակության: Բայց ՀՅԴ-ին ընդամենը «զայրացրել» է այն, որ թանկացումների դեմ ակցիայում ստեղծագործական մտածողությունը պակասում է: Ոմանք հիրավի ճիշտ են նկատում, որ տարիքն առնում, խելքը կորցնում են:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2298

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ